IRC Round Table on EcoTourism

IRC Round Table on EcoTourism


ՁԱՅՆ ԿԱԴՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ։ Ամերիկայի Միացյալ
Նահանգների դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը՝
ի թիվս այլ միջոցառումների, պարբերաբար կազմակերպում է կլոր սեղան
քննարկումներ՝ ամերիկյան շրջանավարտների
մասնակցությամբ։ Այս անգամ մեր կլոր սեղան քննարկումը
նվիրված է շրջակա միջավայրի
պահպանմանը։ ՇՈՆ ՕՀԱՐԱ։ [ԽՈՍՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆ] ՁԱՅՆ ԿԱԴՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ։ Այս ձևաչափով
հանդիպումների նպատակն է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից
ֆինանսավորված կրթական ծրագրերի շրջանավարտների
փորձի փոխանակումը տեղացի ուսանողների հետ։ Երևանի
տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների հետ իրենց փորձը սիրով կիսելու են եկել
Ռուզաննա Մարտիրոսյանը, ով Համֆրի ծրագրի շրջանավարտ է,
ուսանել է Սան Ֆրանցիսկոյի, Կալիֆորնիայի և Վաշինգտոնի համալսարաններում և
Դշխուհի Սահակյանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի
բնապահպանության մենեջեր։ Քննարկման թեման էր «Պահպանվող տարածքներ»
և «Էկոզբոսաշրջությունը ԱՄՆ-ում»։ Բանախոսներն նաև խոսեցին
Հայաստանում արգելոցների, արգելավայրերի և էկոզբոսաշրջության
կազմակերպման առանձնահատկությունների մասին։ Անդրադարձներ եղան Սևանի ազգային
պարկի և Խոսրով անտառ պետական արգելոցի հիմնախնդիրներին,
զարգացումներին և պահպանմանը միտված հետագա
հնարավոր քայլերին։ ԴՇԽՈՒՀԻ ՍԱՀԱԿՅԱՆ։ Նախքան
բնապահպանական հիմնախդնիրներից խոսելը, ես ուզում եմ ասել, որ ինձ համար
կարևորագույն հիմնախնդիրը բնապհպանական կրթության, բնապահպանական
իրազեկության և բնապահպանական վարքագծի ձևավորման
խնդիրն է։ ՁԱՅՆ ԿԱԴՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ։Այս հանդիպմանը
մասնակցում էին ոչ միայն ուսանողներ, այլ նաև ներկայացուցիչներ
գործակալություններից և հասարակական կազմակերպություններից՝
կազմակերպություններ, որոնք ակտիվորեն ներգրավված են
Հայաստանում շրջակա միջավայրի պահպանման գործում։ Աննա Մկրտչյանն, ԱՄՆ դեսպանատանատան
տեղեկատվական ռեսուրսների կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *